flag flag flag

ԵՐԵՔ ՀՐԵՂԵՆ ՕՐԵՐ

(կամ Հովնան մարգարեի նշանը)

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

ԵՐԵՎԱՆ 2015

Երկնայինն ու հավիտենական արժեք-ներ փնտրողներին միայն կհետաքրքրի այս գրքույկը, իսկ մնացյալներին, որոնք ժամանակավորն ու նյութականը որպես վերջնային են համարում, այս ամենը, ինչ որ կկարդա այստեղ, ընդամենը մերժելի ցնդաբանություն կթվա։ Բայց մեր հոգսը չէ, թե ով ինչ կասի, այլ մեզ համար կարեւոր է, թե ինչ է ասում Տերը։ Իսկ Տերը խոսում է մեզ հետ Իր Հոգով առաջնորդվող մարգարեների միջոցով, ու երբե-մն էլ նաեւ անձամբ մեզ՝ Իր զավակների հետ, քանզի Ինքը վերջին օրերի համար Հովել մարգարեի միջոցով ասել է. ՙԵվ կլինի այնպես, որ սրանից յետոյ իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա, կմարգարեանան ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծերերը երազներ կտեսնեն, եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կունենան՚:

Ուրեմն, Տերն Իր Խոսքը լսելու ու Իր Սուրբ Սրտի օրհնյալ կամքը կատարելու շնորհ պարգեւի ամենքիս։

 

Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ

Սեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ


 

Սեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Նմանատիպ գրքեր