Տիրոջ կողմից տրված տեսիլային ճշմարտությունների մասին այս արդեն երկրորդ գիրքն է, որ հրատարակվում է մեղավոր ու անարժան հեղինակիս միջոցով։ Հիրավի այդպես է, քանզի երկու գրքում էլ խոսքը գնում է գերագույն սրբությունների և քրիստոնեական վեհ առաքինությունների մասին, ինչի կարիքը ես շատ ունեմ։ Բայց ինչևէ, Տերը կարող է նաև հետինների ու ոչինչների միջոցով Իր կամքը փոխանցել։ Ռուսերենից թարգմանված երկու գրքերն էլ ունեն քրիստոնեական խնդիրների բարդ հանգուցալուծումային բովանդակություններ։ Առաջին գիրքը ՙՀերմասի Հովիվն՚ էր, որը տրվել էր դեռ 2-րդ դարում, երբ կազմավորվում էր Տիրոջ Եկեղեցին և պարունակում էր վախճանաբանական լուծումներ, իսկ այս երկրորդ գրքում զետեղվել է դարձյալ տեսիլային բնույթի գրառումներ, որոնք մեզ են փոխանցվել անցյալ դարում ապրած մի քրոջ՝ երանելի Մարիա Վալտորտայի միջոցով, որտեղ բացահայտվում են հոգևոր գաղտնիքներ, որոնք կօգնեն մինչ այդ մեր կարդացած ավետարանների խոր ըմբռնմանը։
Կարդալ ամբողջըԵրկնայինն ու հավիտենական արժեք-ներ փնտրողներին միայն կհետաքրքրի այս գրքույկը, իսկ մնացյալներին, որոնք ժամանակավորն ու նյութականը որպես վերջնային են համարում, այս ամենը, ինչ որ կկարդա այստեղ, ընդամենը մերժելի ցնդաբանություն կթվա։ Բայց մեր հոգսը չէ, թե ով ինչ կասի, այլ մեզ համար կարեւոր է, թե ինչ է ասում Տերը։ Իսկ Տերը խոսում է մեզ հետ Իր Հոգով առաջնորդվող մարգարեների միջոցով, ու երբե-մն էլ նաեւ անձամբ մեզ՝ Իր զավակների հետ, քանզի Ինքը վերջին օրերի համար Հովել մարգարեի միջոցով ասել է. ՙԵվ կլինի այնպես, որ սրանից յետոյ իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա, կմարգարեանան ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծերերը երազներ կտեսնեն, եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կունենան՚:
Կարդալ ամբողջը