Ընթերցողին ներկայացվող այս գիրքը դեռևս շատերին անծանոթ մի զարմանալի սրբի՝ վանական Շարբելի մասին է։ Սրբերից յուրաքանչյուրի վարքն ինքնին մի հրաշապատում է, բայց այս մեկի միջոցով կատարված հրաշքների ու բժշկությունների ՙքանակն ու որակը՚ գերազանց է շատերի արածից, այդ պատճառով էլ սուրբ Շարբելը համարվում է Քրիստոսի եկեղեցու քսաներորդ դարի ամենաբեղմնավոր սուրբը, քանի որ նրա բարեխոսությամբ կատարվող հրաշագործությունների ու բժշկությունների թիվն արդեն անցել է քսան հազարից, և դրանք շարունակվում են ցայսօր։ Հրաշագործությունների նման առատություն դարեր ի վեր չի հիշվում ոչ մի սրբի վարքաբանության մեջ։ Հուսով ենք, որ հայորդիներիս մեջ նրա միջոցով արված և արվելիք հրաշագործությունները կլրացնեն այդ աննախադեպ բժշկությունների շարքը։
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի
նախկին ուսուցիչ Սեհրուժան Բաբաջանյան