flag flag flag

ԵՐՈՒՍԱՂԵ՜Մ, ԵՐՈՒՍԱՂԵ՜Մ

Ով Երուսաղեմ, խրատվի՜ր, չլինի թե Իմ Հոգին քեզանից զատվի՚
                                                                                                      (Երեմիա 6.8):
 Այսինքն ըստ այս բնաբանի Աստծո Հոգին կապված է Երուսաղեմի հետ, որ կարծում եմ այլ քաղաք նման համարձակություն թույլ չի տա իրեն այս մեծագույն պատիվը։ Ուրեմն այս երեքհազարամյա Աստծո քաղաքի մասին արժեն առանձնահատուկ ուշադրությամբ կարդալ։
Գիտեմ, որ բազում հայորդիների երազանքն է լինել Սուրբ երկրում, մանավանդ Երուսաղեմում։ Եվ հիմա այդպիսիների համար պիտի փորձեմ նկարագրել Տիրոջ ոտնակոխ այդ քաղաքների-քաղաքի մասին, հնարավորինս ընթերցողի առաջ պատկերելով բազմադարյա պատմություն ունեցող Հին քաղաքի ուշադրության արժանի վայրերը, որպեսզի մտովի և հոգով ուխտագնացություն կատարեք Տիրոջ քաղաքում։ Սկսենք վաղընջական Երուսաղեմից, որն այստեղ կոչում են Հին քաղաք: Այն գտնվում է այժմյան Երուսաղեմի մեջտեղում և մինչև այժմ էլ շրջապապատված է բարձր ու լայն պարիսպով ու յոթ անուն դարբասներով: Պարիսպն այնքան լայն է, որ որոշակի գումար մուծելով զբոսաշրջիկները գիշեր, թե ցերեկ քայլում են դրա վրայով, որտեղից ավելի լավ են երևում հին ու նոր Երուսաղեմի տեսարժան վայրերը:  Մնածը կարդացեք ինքներդ ԵՐՈՒՍԱՂԵ՜Մ¸ ԵՐՈՒՍԱՂԵ՜Մ այս գրքում և փարատեք ձեր հոգու կարոտը առայժմ մտովի այցելելով Հիսուս Քրիստոսի ոտնակոխ սրբավայրերը ¸ մինչև որ Տերը կարժանացնի անձամբ գնաք ու այս գրքում կարդացածը ինքներդ տեսնեք ձեր աչքերով։
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի ուսուցիչ Մեհրուժան Բաբաջանյան
 

Նմանատիպ գրքեր