flag flag flag

Անդեն


ՙԱնդեն՚ գրքի այս ծավելուն  շարունակությունը պտուղն է նախկինում մեր  հրատարակած ՙՎշտացյալներին, սգավորներին, ննջեցյալներին՚, ապա ՙՈղջերին ննջեցյալների մասին՚ փոքրածավել գրքույկների: Ու քանի որ այն սուղ էջերում հնարավոր չէր ծավալվել ըստ այս անսպառ նյութի, ուստի հարկ համարեցինք ընթերցողին մատուցել անդրաշխարհային իրականության և մեզ հասած վկայություններ, որոնք գրառվել կամ պատմվել են ՙայնտեղից ետ վերադարձածները՚: 
Ուստի, այս գրքի նպատակը մեկն է, մեզ՝ երկրի վրա ապրողներիս, հիշեցնել մահվան մասին, որովհետև սուրբ հայրերը միշտ հորդորել են, որ ապրող մարդը չմոռանա մահվան մասին, որպեսզի իր երկրային ընթացքի ավարտին պատրաստ լինի մահվանը հաղթությամբ դիմավորելու:  
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի     
կրոնի նախկին ուսուցիչ  ՄԵՀՐՈՒԺԱՆ   ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
 

ՄԵՀՐՈՒԺԱՆ   ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Նմանատիպ գրքեր