'ԼԱՎ Է ԹԱԳԱՎՈՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ ԹԱՔՑՆԵԼ, ԻՍԿ ԱՍՏԾՈ ԳՈՐԾԵՐԸ ՓԱՌՔՈՎ ՀԱՅՏՆԵԼՙ . (ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. Տոբիթ 12.7)։
Գրավոր այս վկայությունները տալիս եմ, երբ երեսուներեք տարի առաջ Տիրոջ ողորմած Աջը ինձ գտավ մեղքի մահվան ճահճում, երեսուներեքերորդ տարիս լրանալուց անմիջապես հետո, ներելով ու քավելով իմ բազում մեղքերն ու անօրենությունները, ապա մնացած ամբողջ կյանքիս ընթացքում պահապան եվ առաջնորդ էր զօր ու գիշեր մինչ այսօր, ինչում եւ ընթերցողը կհամոզվի, երբ կարդա մնացած էջերը, որոնք մի-մի վկայություններ են Տիրոջ ամենազոր ներկայության, երբ կատաղի անաստվածության տարիներին մոլեգնում էր կոմունիստական իշխանությունը հոգեւոր ամլության յոթանասնամյա դառը ժամանակներում։
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ