Ընթերցողին ներկայացվող այս գրքույկը մեզ արդեն ծանոթ ՀԱՅՐ ՄԵՐ աղոթքի մասին է, սուրբ հայրերի մեկնությամբ հանդերձ, որ շատերս ենք ամեն օր աղոթում, բայց քչերս ենք խորապես հասկանում, թե ինչ ենք ասում և ինչու համար, քանի որ այս աղոթքի մեջ նաև ինքնադատապարտման խոսքեր կան, որոնց մասին քչերս ենք խորհում։ Ահա Տերունական աղոթքի այս գրքույկը դեռևս շատերի համար ծածկված էությունը լուսաբանող հեղինակի տկար ջանքերն են, ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ու Եկեղեցու սուրբ հայրերի վկայություններով հանդերձ։ Օրինակ մեծն աղոթող Գրիգոր Նարեկացին Տերունական աղոթքի մասին գրում է. ՙԻսկ եթե չարը, կանխամտածված մահս արագացնի, քան թե վախճանիս օրն էր սահմանված, և պատրաստի ինձ մի արգելարան, որից դուրս գալու շավիղ իսկ չկա, չարի ինձ բերած մահվան գանի դեմ` ես Տերունական աղոթքն այդժամ կառաքե՜մ երկինք՚:
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց
վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ
Մեհրուժան Բաբաջանյան